Logo

Ռոնալդուի հերթական ցուցանիշով առաջինը դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 19.06.2021ՍՊՈՐՏ
Ronaldo Germany goal - Ռոնալդուի հերթական ցուցանիշով առաջինը դարձավ ԵՎՐՈ-ների պատմության մեջ
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 2 տուր

19 Հունիս 2021 - 20:00

2

Պորտուգալիա

4

Գերմանիա

1 - 0 Կրիշտիանու Ռոնալդու - 15`

1 - 1 Ռուբեն Դիաշ - 35`

1 - 2 Ռաֆայել Գերեյրո (ինքնագոլ) - 39`

1 - 3 Կայ Հավերց - 51`

1 - 4 Ռոբին Գոսենս - 60`

2 - 4 Դիոգու Ժոտա - 67`

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ԵՎՐՈ 2020-ի երկրորդ տուրում բացեց Գերմանիայի դեմ խաղի հաշիվը:

Ռոնալդուն խփեց 3-րդ գոլը Եվրոպայի ընթացիկ առաջնությունում՝ Հունգարիայի դեմ դուբլի հեղինակ դառնալուց հետո, և դարձավ առաջին ֆուտբոլիստը պատմության մեջ, որ 3 կամ ավելի գոլ է խփում Եվրոպայի 3 տարբեր առաջնություններում: Նա 3+ գոլ է խփել նաև ԵՎՐՈ 2012-ին ու ԵՎՐՈ 2016-ին:

 

Պորտուգալիա – Գերմանիա խաղն այս պահին ընթացքի մեջ է, գերմանացիներին հաջողվել է 2 գոլ խփել ու առաջ անցնել հաշվի մեջ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա