Logo

Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.10.2021ՍՊՈՐՏ
խորհրդով Մանչեսթեր Յունայթեդը բանակցում է Զիդանի հետ - Ռոնալդուի խորհրդով «Մանչեսթեր Յունայթեդը» բանակցում է Զիդանի հետ

Զինեդին Զիդանը կարող է փոխարինել Ուլե Գունար Սուլշերին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:

El Chiringuito-ի տեղեկություններով՝ մանկունիական ակումբն արդեն կապ է հաստատել ֆրանսիացի մասնագետի հետ:

Նշվում է, որ Զիդանի թեկնածությունն առաջարկել է «կարմիր սատանաների» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացին Զիզուի գլխավորությամբ աշխատել է Մադրիդի «Ռեալում»:

Հիշեցնենք, որ Զիդանը 2020-21 մրցաշրջանի ավարտին «Ռեալից» հեռանալուց հետո մինչև այժմ ազատ գործակալի կարգավիճակում է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա