Logo

Ռոնալդուի կինը հերքել է ֆուտբոլիստից բաժանվելու լուրերը

15:23 / 27.04.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կինը՝ իսպանացի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, գրառում է կատարել սոցցանցերում՝ հերքելով ֆուտբոլիստից բաժանվելու վերաբերյալ լուրերը:

«Նախանձողները ասեկոսեներ են հորինում, բամբասողները տարածում են դրանք, իսկ հիմարները հավատում են»,- գրել է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկրի կինը՝ մեջբերելով ամերիկացի երգիչ Ռոմեո Սանտոսի երգի խոսքերը։

Հիշեցնենք, որ 38-ամյա ֆուտբոլիստն ու 29-ամյա մոդելը 2016 թվականից են միասին, ունեն համատեղ երկու երեխա:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա