Logo

Ռոնալդուի, Նեյմարի և Մեսսիի` գնդակով արված դիմանկարները

Հեղինակ
ovsanna.simonyan
00:00 / 22.06.2018Արվեստանոց
Red Yi World Cup - Ռոնալդուի, Նեյմարի և Մեսսիի` գնդակով արված դիմանկարները

Մինչ աշխարհի առաջնությանը զուգահեռ Պետերբուրգում ցուցադրվում է ֆուտբոլի լեգենդների «աստվածային» դիմանկարները, և ամենուր գլխավոր թեման Մունդիալն է, տարբեր նկարիչներ իրենց ստեղծագործություններով փորձում են ևս հետ չմնալ այս ամսվա գլխավոր թեմայից: Մալազիացի ճարտարապետ-դիզայներ և նկարիչ  Hong Yi-ն իր նկարչական ունակություններն է փորձում՝ ստեղծելով հայտնի ֆուտբոլիստների հսկայական դիմանկարներ, և որ ամենատպավորիչն է, նկարում է ֆուտբոլի գնդակի միջոցով: Գնդակն իջեցնելով 8 տարբեր գույներով լի տարաների մեջ՝ նկարիչը պատկերում է Կրիշտիանու Ռոնալդուի, Նեյմարի և Լիոնել Մեսսիի արտիստիկ դիմանկարները:

«Կարծում եմ իմ նկարչական ունակությունները «OK» են, իսկ ֆուտբոլայինը՝ կասկածելի»,- կատակում է Hong Yi-ն և 2 րոպեանոց time-laps հոլովակով գնդակն օգտագործում ինչպես հարկն է:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա