Logo

Ռոնալդուի շնորհիվ 137 հեռուստաալիք հեռարձակում է «Ալ Նասրի» խաղերը

13:45 / 21.03.2023ՍՊՈՐՏ
null

«Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի շնորհիվ 137 հեռուստաալիքներ սկսել են հեռարձակել Սաուդյան Արաբիայի առաջնությունը։ Այդ մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի սպորտի նախարար Աբդուլ-Ազիզ իբն Տուրկին:

«Միայն Ռոնալդուի գալով՝ 137 հեռուստաալիքներ սկսել են ցուցադրել Սաուդյան Արաբիայի առաջնությունը: Հենց սկզբից սա էինք ցանկանում, սակայն շատերն ասում էին, որ մեր լիգան հետաքրքիր չէ:

Ռոնալդուի գալուց հետո մեր հեռարձակումները փնտրում են ամբողջ աշխարհում»,- նախարարի խոսքը մեջբերում է The Athletic-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրն արաբական ակումբին միացել է 2022-ի դեկտեմբերին և Սաուդյան Արաբիայի առաջնության 8 խաղում դարձել է 9 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա