Logo

Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինան, ծննդյան օրը նշել է հայկական ռեստորանում (ֆոտո, տեսանյութ)

17:55 / 29.01.2023ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբի նորեկ, «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, որը հունվարի 27-ին դարձավ 29 տարեկան, ծննդյան արարողությունը նշել է Ռիադում գտնվող հայկական «Լավաշ» ռեստորանում:

Ջորջինան ծննդյան արարողությունը նշել է ընտանեկան միջավայրում: Մոդելը լուսանկարներ է հրապարակել արարողությունից:

Ծաղիկների շքեղ փնջերը, եռահարկ տոնական տորթն ու տոնական/անվանական ճաշացանկն ինքնատիպ կերպով զարդարել են արարողությունը:

Ռիադում գտնվող «Լավաշ» ռեստորանի ինստագրամյան էջն էլ տեսանյութ է հրապարակել Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան օրվա խնջույքից:

 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by LAVASH (@eat_lavash)

 

«Լավաշի» մասին

«Լավաշը» Ռիադի ամենահայտնի, ինչպես նաև հայկական առաջին ռեստորաններից է: Այնտեղ մատուցվում են համեղ ուտեստներ ինչպես հայկական, այնպես էլ այլ խոհանոցներից: Հիանալի սպասարկման ու բարձրակարգ սննդի հետ մեկտեղ ունի շքեղ ինտերիեր: 

«Լավաշն» առաջարկում է տարատեսակ մթերքների շատ մեծ ճաշացանկ: Ռեստորանը եռահարկ է: Առաջին հարկում բաց սեղաններն են, բացօթյա հատվածը: Երկրորդ հարկում հիմնականում փակ տարածք է, իսկ երրորդը տանիքային հարկն է, որտեղ կա ծխելու համար հատված:

Ռիադում «Լավաշն» ունի երկու ռեստորան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա