Logo

Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 02.12.2021ՍՊՈՐՏ
զարմանալի վիճակագրությունը - Ռոնալդուի զարմանալի վիճակագրությունը

Պորտուգալիայի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի վերաբերյալ զարմանալի վիճակագրական տվյալ կա:

«Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը վերջին 17 խաղում հասցրել է աշխատել 4 տարբեր մարզիչների հետ: Պորտուգալացի ֆուտբոլիստին մարզել են համապատասխանաբար Անդրեա Պիռլոն, Մասիմիլիանո Ալեգրին, Ուլե Գունար Սուլշերը և Մայքլ Կարիկը:

Հիշեցնենք, որ վերջերս «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց թիմի գլխավոր մարզչի պաշտոնին գերմանացի Ռալֆ Ռանգնիկի նշանակման մասին: Ստացվում է, որ շատ կարճ ժամանակահատվածում Կրիշտիանուի հետ կաշխատի արդեն 5-րդ մարզիչը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա