Logo

«Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ»․ Վենգերն այն մասին՝ ինչպես ձախողվեց Ռոնալդուի տեղափոխությունը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.10.2020ՍՊՈՐՏ
2910070 59814408 2560 1440 - «Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ»․ Վենգերն այն մասին՝ ինչպես ձախողվեց Ռոնալդուի տեղափոխությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 19:06

-

-

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է «Յուվենտուսի» ներկայիս հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ լոնդոնյան ակումբ ժամանակին չկայացած տեղափոխությունից իր հիշողությունների մասին: Պորտուգալացին տվյալ պահին դեռ «Սպորտինգի» ֆուտբոլիստ էր:

«Կարող եմ ասել՝ չկա մեկ կոնկրետ խաղացող, որի հետ պայմանագիր չստորագրելու համար ամենաշատն եմ զղջում: Այդպիսի 50 ֆուտբոլիստներ կան․․․ Մյուս կողմից, հնարավոր է, կարելի է տալ Կրիշտիանու Ռոնալդուի անունը, երբ նա տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Արսենալը» համաձայնություն ուներ «Սպորտինգի» հետ, երբ Կառլուշ Կեյրուշն աշխատանքի անցավ «Մանչեսթեր Յունայթեդում» որպես գլխավոր մարզչի օգնական: Նրանք պարզապես արագորեն շրջանցեցին մեր առաջարկը և գնեցին Ռոնալդուի տրանսֆերը:

Այդուհանդերձ, մենք, իսկապես, հասել էինք պայմանավորվածության: Ռոնալդուն արդեն «Արսենալի» մարզաշապիկ ուներ, ես մարզաբազայում ճաշել էի ֆուտբոլիստի և նրա մոր հետ:

Դա ընդամենը մեկ օրինակ է, բայց այդպիսի շատ-շատ դեպքեր են եղել: Մեծ ակումբի պատմությունը լի է բաց թողած հիանալի ֆուտբոլիստներով»,- Վենգերի խոսքերը մեջբերում է The Guardian-ը:

Ռոնալդուն սկանդալ է սարքել ակումբի ղեկավարության հետ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա