Logo

Ռոնալդուն ցանկանում է խաղընկերոջը տեսնել «Ալ Նասրում»

00:52 / 06.01.2023ՍՊՈՐՏ
null

«Ոսկե գնդակի» 5-ակի դափենկիր Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է «Ալ Նասրում» տեսնել «Պորտուի» պաշտպան Պեպեին, որի հետ ելույթ են ունենում Պորտուգալիայի հավաքականում, իսկ 2009-2017-ին պաշտպանել են Չեմպիոնների լիգայի ամենատիտղոսակիր ակումբ Մադրիդի «Ռեալի» գույները: 

Marca-ի տեղեկություններով, 37-ամյա պորտուգալացի հարձակվողն իր ցանկության մասին արդեն հայտնել է Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարությանը: 

Պեպեի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է հունիսի 30-ին: 39-ամյա պաշտպանն ու պորտուգալական ակումբը գործակցությունը շարունակելու մտադրություն չունեն: 

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն ու արաբական ակումբը ստորագրել են 2,5 տարվա պայմանագիր: Պորտուգալիայի հավաքականի ավագը կվաստակի տարեկան 200 միլիոն եվրո։ Գործարքի մասին պաշտոնապես հայտարարվել էր դեկտեմբերի 31-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա