Logo

Ռոնալդուն կազմել է նախկին ակումբակիցների խորհրդանշական հավաքականը

20:13 / 18.04.2023Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կազմել է նախկին ակումբակիցների խորհրդանշական հավաքականը, հայտնում է Marca-ն:

Դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս (Ռոնալդուի հետ խաղացել էր «Ռեալում»):

Պաշտպաններ՝ Մարսելո («Ռեալ»), Ջորջո Կյելինի («Յուվենտուս»), Ռիո Ֆերդինանդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»):

Կիսապաշտպաններ՝ Փոլ Սքոուլզ («Մանչեսթեր Յունայթեդ»), Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ՝ «Ռեալ»):

Հարձակվողներ՝ Գարեթ Բեյլ, Կարիմ Բենզեմա (երկուսն էլ՝ «Ռեալ»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»):

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը բացի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից», Մադրիդի «Ռեալից» և Թուրինի «Յուվենտուսից», նախկինում խաղացել էր նաև Լիսաբոնի «Սպորտինգում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա