Logo

Ռոնալդուն կհրավիրվի Պորտուգալիայի հավաքական

15:41 / 16.03.2023ՍՊՈՐՏ
null

Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհրավիրվի Պորտուգալիայի ազգային հավաքական, հայտնում է The Athletic-ը:

Պորտուգալիայի հավաքականի 38-ամյա ավագը կընդգրկվի իսպանացի մասնագետ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հայտացուցակում՝ Լիխտենշտեյնի (մարտի 23) ​​և Լյուքսեմբուրգի (մարտի 26) դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի J խմբի առաջին և երկրորդ տուրի հանդիպումներին մասնակցելու համար:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է, անցկացրած 196 խաղում խփել է 118 գոլ և կատարել 43 գոլային փոխանցում: «Ալ Նասրի» նորեկը 2003 թվականի օգոստոսից է խաղում ազգային թիմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա