Logo

Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Ռեալի» առաջիկա հանդիպմանը

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 26.01.2018ՍՊՈՐՏ
image 7 - Ռոնալդուն կկարողանա մասնակցել «Ռեալի» առաջիկա հանդիպմանը

«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա օգնել թիմին Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպմանը, հայտնում է Marca-ն:

Պորտուգալացին աչքի վնասվածք էր ստացել նախորդ տուրի «Դեպորտիվոյի» դեմ խաղում և բաց թողել Իսպանիայի գավաթի խաղարկության «Լեգանեսի» դեմ խաղը, որում մադրիդցիները պարտվել էին և դուրս մնացել հետագա պայքարից:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հունվարի 27-ին «արքայական» ակումբի չի կարող հույս դնել Դանի Սեբալյոսի և Խեսուս Վալյեխոյի վրա, որոնք բաց են թողել վերջին մարզումները վնասվածքի պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա