Logo

Ռոնալդուն պատրաստ է «Բարսելոնայի» դեմ խաղին

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
ronaldo - Ռոնալդուն պատրաստ է «Բարսելոնայի» դեմ խաղին

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմասնակցի Ժոան Գամպերի գավաթի շրջանակներում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին: 36-ամյա պորտուգալացին արդեն մի քանի օր է մարզվում է թուրինյան ակումբի հետ և կխաղա Կատալոնիայում անցկացվող ամենամյա ընկերական առաջնությանը:

Պորտուգալացին հուլիսի 26-ին էր վերադարձել արձակուրդից, զրուցել գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի հետ և սկսել մարզումները թիմի կազմում։ Ռոնալդույի պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ սպառվում է 2022-ի հունիսին։

«Բարսելոնա» – «Յուվենտուս» հանդիպումը կկայանա օգոստոսի 8-ին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա