Logo

Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ «Յուվենտուսից». նա հատուկ հրահանգ է տվել Մենդեշին

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 30.04.2021ՍՊՈՐՏ
cristiano ronaldo jorge mendes - Ռոնալդուն պատրաստվում է հեռանալ «Յուվենտուսից». նա հատուկ հրահանգ է տվել Մենդեշին

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ամռանը փոխել ակումբը: La Gazzetta dello Sport-ը վստահեցնում է, որ պորտուգալացին իր գործակալ Ժորժե Մենդեշին հրահանգել է իր համար նոր թիմ գտնել:

Այն բանից հետո, երբ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարեց, որ 36-ամյա ֆուտբոլիստը չի վերադառնալու «արքայական ակումբ», ռմբարկուի տրանսֆերի գլխավոր ֆավորիտ է դարձել «Մանչեսթեր Յունայթեդը»: Նա այդ ակումբի կազմում է հանդես եկել 2003-2009 թվականների ընթացքում:

Աղբյուրը պնդում է, որ «Յուվենտուսից» հեռանալու դեպքում Ռոնալդուն պետք է աշխատավարձի նվազման գնալ: Հիմա նա ստանում է մաքուր (հարկերը վճարելուց հետո) 31 մլն եվրո:

Հարձակվողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հուլիսը:

«36-ամյա հրաշամանուկը». ամենաուշագրավ փաստերը՝ Կրիշտիանու Ռոնալդուի մասին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա