Logo

Ռոնալդուն շարունակում է գլխավորել ԵՎՐՈ 2020-ի ռմբարկուական աղյուսակը, չնայած Շիկը նույնքան գոլ է խփել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 04.07.2021ՍՊՈՐՏ
cr7 2 - Ռոնալդուն շարունակում է գլխավորել ԵՎՐՈ 2020-ի ռմբարկուական աղյուսակը, չնայած Շիկը նույնքան գոլ է խփել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է գլխավորել ԵՎՐՈ 2020-ի ռմբարկուական աղյուսակը:

Կրիշտիանուն Եվրոպայի առաջնության ընթացիկ խաղարկությունում դարձել է 5 գոլի հեղինակ, որոնցից 3-ը՝ 11-մետրանոցից: Խփած գնդակների քանակով երեկ Ռոնալդուին հավասարվեց Չեխիայի հավաքականի հարձակվող Պատրիկ Շիկը(5 գոլ, 1-ը՝ 11-մետրանոցից):

Չնայած նրան, որ Շիկը ակտիվ խաղային իրավիճակներում ավելի շատ գոլ է խփել, քան Կրիշտիանուն, Ռոնալդուն շարունակում է գլխավորել անվանացուցակը, քանի որ ՈՒԵՖԱ-ն ռմբարկուական պայքարում խփած գնդակներից հետո ավելի մեծ առավելություն է տալիս գոլային փոխանցումներին, քան ակտիվ խաղային իրավիճակներից խփած գնդակներին: Կրիշտիանուի ակտիվում կա մեկ գոլային փոխանցում, իսկ Շիկը գոլային փոխանցում չի կատարել:

Դրանից բացի, Ռոնալդուն 5 գնդակ է հեղինակել՝ խաղադաշտում անցկացնելով 360 րոպե, իսկ Շիկը՝ 404 րոպե:

Մրցաշարում պայքարը շարունակող ֆուտբոլիստներից 3 գոլ են խփել Ռահիմ Ստեռլինգը, Հարի Քեյնը(երկուսն էլ՝ Անգլիայի հավաքական) և Կասպեր Դոլբերգը(Դանիայի հավաքական):

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա