Logo

Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 13.03.2019ՍՊՈՐՏ
10904450 6801051 image a 51 1552425133709 - Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:04

-

-

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ հանդիպումները շարունակվում են: Երեքշաբթի օրը կայացավ ևս երկու ֆանտաստիկ խաղ՝ բազում գոլերով, ռեկորդներով ու վիճակագրությամբ: Ներկայացնում ենք «Յուվենտուս»-«Ատլետիկո» և «Մանչեսթեր Սիթի»-«Շալկե» խաղերի ամենահետաքրքիր փաստերն ու ցուցանիշները:

  • 2010/11 մրցաշրջանից հետո առաջին անգամ անգլիական 3 ակումբ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակիչ փուլ:
  • Դիեգո Սիմեոնեի «Ատլետիկոն» բոլոր՝ 5 դեպքերում, երբ դուրս է մնացել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլից, պարտվել է Ռոնալդուի թիմերին. 2014, 2015, 2016 և 2017 թվականին «Ռեալին», իսկ 2019-ին՝ «Յուվենտուսին»:

DzzAWR0WwAA0QAD 960x720 - Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

  • «Շալկեի»՝ 0-7 հաշվով կրած պարտությունն ամենախոշորն էր Չեմպիոնների լիգայի պատմության մեջ գերմանական ակումբների համար:
  • Սերխիո Ագուերոն Չեմպիոնների լիգայում իր վերջին 7 խաղում 11 գոլ է խփել գերմանական թիմերին:

77 aguero cele 960x540 - Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

  • «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայում երբեք ավելի հեռու չի գնացել, քան «Ռեալը», երբ երկու թիմերն էլ միաժամանակ մասնակցել են մրցաշարին:
  • Լերոյ Սանեն խփեց իր կարիերայի 50-րդ գոլը, և 7 տարվա դադարից հետո առաջին ֆուտբոլիստն է, ով ՉԼ փլեյ-օֆֆ փուլի մեկ խաղում կատարում է 3 գոլային փոխանցում: Վերջին անգամ դա արել է Ֆրանկ Ռիբերին 2012 թվականին «Բազելի» դեմ խաղում:

skysport de sane schalke city 4606199 960x540 - Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

  • «Յուվենտուսն» իր պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլում դուրս է գալիս հաջորդ փուլ առաջին խաղում 2 գնդակի տարբերությամբ պարտվելուց հետո:
  • Ռոնալդուն դարձավ 2-րդ ֆուտբոլիստը Լուիս Ադրիանոյից հետո, որ Չեմպիոնների լիգայում 2 անգամ հեթ-տրիկի հեղինակ է դառնում նույն թիմի դեմ խաղում: Լուիս Ադրիանոն 2 անգամ հեթ-տրիկ է ձևակերպել ԲԱՏԷ-ի հետ խաղում:

5c8823b9113a500168649ea3 1920 960 960x480 - Ռոնալդուն՝ Սիմեոնեի մղձավանջը, «Շալկեի» հակառեկորդը, «Յուվեի» պատմական նվաճումը. Չեմպիոնների լիգայի խաղային օրվա ամենահետաքրքիր փաստերը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա