Logo

Ռոնալդուն «տապալեց» Մեսիին հավերժ դիմակայության «9-րդ ռաունդում». Օրվա ամենաուշագրավ լուրերը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.12.2016Հայկական ֆուտբոլ
202 - Ռոնալդուն «տապալեց» Մեսիին հավերժ դիմակայության «9-րդ ռաունդում». Օրվա ամենաուշագրավ լուրերը

VivaroNews-ն առանձնացրել է դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած ամենաուշագրավ իրադարձությունները և դրանք ներկայացնում է ձեր ուշադրությանը:

ՀԱՅԱՍՏԱՆ

ՀՖՖ-ն հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, որում հայտնվածները հավակնում են Հայաստանի՝ 2016 թվականի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Այդ պարգևի համար կմրցակցեն ազգային և երիտասարդական հավաքականներից ընտրված թեկնածուները, ինչպես նաև ակումբներից ներկայացված 5-ական ֆուտբոլիստներ: Բոլոր 6 ակումբները ներկայացրել են իրենց հնգյակները, բացառությամբ «Արարատի»:

ՀՖՖ-ն ևս 8 մարզիչների առաջադրել է տարվա լավագույն մարզչի անվանակարգում:

Ժոզե Մոուրինյո. «Ես հեռուստացույցով դիտել եմ Դենի Ռոուզի սահընկումը Մխիթարյանի հետ դրվագում, դա ինձ վախեցրեց: Ցավոք, Մխիթարյանը բաց է թողնելու մի քանի հանդիպումներ: Հույս ունենք, որ նա կխաղա Սուրբ ծննդյան տոներին: Մենք կարծում ենք, որ դա հնարավոր է»:

VivaroNews.am-ը շարունակում է ամփոփել ՀՀ առաջնության աշնանային հատվածում ակումբների ելույթները: Այս անգամ անդրադարձել ենք առաջնության բրոնզե մրցանակակրին՝ «Փյունիկին»՝ ներկայացնելով 10 փաստ:

14563311_1852748194944144_6787312285335739204_n

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4 5 6

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա