Logo

«Ռոստովի» 19-ամյա հարձակվողը համալրեց «Նորավանքի» կազմը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.09.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
241631477 373374444293364 222087759097589660 n - «Ռոստովի» 19-ամյա հարձակվողը համալրեց «Նորավանքի» կազմը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Նորավանքն» իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հայտարարությամբ է հանդես եկել․ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Նորավանք» ՍԱ-ը պայմանագիր է կնքել Ռուսաստանի Պրեմիեր Լիգան ներկայացնող «Ռոստով» ՖԱ-ի կենտրոնական հարձակվող՝ Արթուր Սոխիևի հետ։

Արթուրը հանդես է եկել նաև «Եսենտուկի» և Վլադիկավկազի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբներում։

«Բարի գալուստ «Նորավանք» մեծ ընտանիք, Արթո՛ւր»,- նշված է հրապարակման մեջ:

Հավելենք, որ Սոխիևը նախորդ տարվա օգոստոսին է տեղափոխվել «Ռոստովի» 2-րդ թիմ, կես տարի խաղացել այնտեղ, իսկ մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել «Եսենտուկի» ակումբում: Նա սեպտեմբերի 27-ին կդառնա 19 տարեկան:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի նորեկ «Նորավանքն» առաջնության մեկնարկային 5 խաղից հետո վաստակել է 3 միավոր:

«Ալաշկերտը» 2 բրազիլացի նորեկ ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա