Logo

Ռուդի Գարսիա. «Գիտենք, որ «Բայերը» հիանալի թիմ է»

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 19.10.2015ՍՊՈՐՏ
2287341 w1 - Ռուդի Գարսիա. «Գիտենք, որ «Բայերը» հիանալի թիմ է»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան անդրադարձել է Լևերկուզենի «Բայերի» դեմ առաջիկա հանդիպմանը։

«Մենք գիտենք, որ «Բայերը» շատ լավ թիմ է։ Լևերկուզենցիները դեռևս լավ ֆուտբոլ են ցուցադրել այս մրցաշարում։ Եթե մենք դրական արդյունքի չհասնենք առաջիկա երկու խաղերում, ապա շատ դժվար կլինի խմբից դուրս գալ։

Մենք տարբեր տակտիկական սխեմաներ ենք օգտագործում։ Բայց ամեն դեպքում, պետք է ողջ ուժերը ներդնել, որ հասնես ցանկալի արդյունքի։

Անցյալին նայելու իմաստ չկա։ Պետք չէ վերհիշել ԲԱՏԷ-ից կրած պարտությունն ու «Բարսելոնայի» դեմ ոչ-ոքին։ Եթե ցանկանում ենք անցնել հաջորդ փուլ, ապա պետք է միավորներ վաստակել։ Վաղվա խաղում հաղթանակը մեզ համար մեծ արժեք կունենար։ Սա վճռորոշ հանդիպումը չէ, բայց կարող է մեծապես ազդել իրադարձությունների հետագա ընթացքի վրա։ Նույնիսկ կարիք չկա ասել, թե ինչքան կարևոր են «Բայերի» դեմ մրցավեճերը։ Պետք է ամբողջ ուժերը ներդնել»,- հայտարարել է Գարսիան։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա