Logo

Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.09.2021ՍՊՈՐՏ
skysports antonio rudiger chelsea 5515732 - Ռուդիգերը կհեռանա «Չելսիից». նա 2 տարբերակ ունի

«Չելսիի» պաշտպան Անտոնիո Ռուդիգերը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո փոխել ակումբը:

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, գերմանացի պաշտպանի և լոնդոնյան ակումբի բանակցությունները փակուղի են մտել, քանի որ համաձայնություն ձեռք չի բերվում. ֆուտբոլիստը ցանկանում է տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ, «Չելսին» առաջարկում է 6.5 մլն:

Ռուդիգերի պայմանագիրն ավարտվում է 2022-ի հունիսին, ինչից հետո նա անվճար կարող է տեղափոխվել այլ ակումբ: 28-ամյա ֆուտբոլիստն ունի կարիերան շարունակելու 2 հիմնական տարբերակ՝ «Բավարիա» կամ «Ռեալ»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա