Logo

Ռումենիգե. «Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ չի ստանա»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.03.2021ՍՊՈՐՏ
Ռումենիգե. «Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ չի ստանա» - Ռումենիգե. «Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ չի ստանա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:17

-

-

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն անդրադարձել է ակումբի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի՝ ամռանը Գերմանիայի հավաքականի ղեկն ստանձնելու վերաբերյալ շշուկներին:

Մարտի 9-ին հայտնի է դարձել, որ Յոահիմ Լյովը, որը Գերմանիայի հավաքականը գլխավորում է 2006 թվականից, Եվրոպայի առաջնությունից հետո հեռանալու է զբաղեցրած պաշտոնից:

«Գերմանիայի ֆուտբոլային միության նախագահ Ֆրից Քելերի հետ հեռախոսազրույցի ընթացքում նա հաստատեց, որ Ֆլիկը Գերմանիայի հավաքականը գլխավորելու առաջարկ չի ստանալու:

Մենք ակնկալում ենք, որ նա թիմում մնա մինչև պայմանագրի ավարտը: Որոշումն ասել եմ Ֆլիկին, ու նա ընդունել է պրոֆեսիոնալ կերպով: Ես ասել եմ, որ շատ գոհ եմ նրա աշխատանքից»,- Kicker-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքը:

Յոահիմ Լյովն իսպաներենի մասնավոր դասերի է հաճախում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա