Logo

Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 13.09.2021ՍՊՈՐՏ
. Հալանդի համար աճուրդ է լինելու - Ռումենիգե. «Հալանդի համար աճուրդ է լինելու»

«Բավարիայի» տնօրենների խորհրդի նախկին նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն խոսել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդի մասին:

«Ես գիտեմ, որ Վացկեն իր խոսքի տեր մարդ է: Նա ասաց, որ այս ամառ Էրլինգը չի հեռանա, ու այդպես էլ եղավ: Չնայած դրան՝ հաջորդ ամառ չափազանց բարդ կլինի Հալանդին թիմում պահել:

Ըստ երևույթին՝ ամռանն ակտիվանալու է նրա հրաժարագնի կետը: Հալանդը չի դադարում գոլ խփել: Ակումբներն արդեն կապի միջոցներ են փնտրում նրա ու նրա գործակալի հետ:

Իսկական աճուրդ է լինելու: Հաշվի առնելով այն, որ նրա հրաժարագնի չափը հայտնի է, նրան ձեռք կբերի այն թիմը, որը կառաջարկի ամենաբարձր աշխատավարձը: Չեմ կարծում, թե դա ընդունելի կլինի «Բավարիայի» կամ Բունդեսլիգայի այլ ակումբի համար»,- AS-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա