Logo

Ռումենիգեն կարող է վերադառնալ «Բավարիա»

15:25 / 26.04.2023Ֆուտբոլ
null

Գերմանացի Կառլ-Հայնց Ռումենիգեն կարող է վերադառնալ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տնօրենի պաշտոնին, քանի որ Օլիվեր Կանի ապագան հարցականի տակ է, հայտնում է SportBild-ը:

Գերմանացի լեգենդար դարպասապահը նկատողություն է ստացել «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայներից և Ուլի Հյոնեսից՝ կառավարման ձևի և ակումբում տեղի ունեցող իրադարձություններին անտարբեր գտնվելու համար:

Ռումենիգեն, ամենայն հավանականությամբ, պաշտոնում կնշանակվի ոչ թե ժամանակավոր, այլ հիմնական սկզբունքով, եթե Կանը հեռացվի:

Հիշեցնենք, որ Ռումենիգեն 1991 թվականի նոյեմբերի 25-ին ընտրվել էր «Բավարիայի» փոխնախագահ: 2002 թվականի փետրվարի 13-ից նա գլխավորել էր մյունխենյան ակումբի խորհրդի ղեկավարումը և աշխատել մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը՝ պաշտոնը զիջելով Օլիվեր Կանին:

Վերջերս «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում Յուլիան Նագելսմանին փոխարինել էր Թոմաս Տուխելը, ինչից հետո մյունխենյան ակումբը դուրս էր մնացել Գերմանիայի գավաթից ու Չեմպիոնների լիգայից, իսկ Բունդեսլիգայում նահանջել է երկրորդ տեղ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա