Logo

Ռումինիա – Հայաստան. դիմակայության պատմությունը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 11.10.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
31.03.2021 Armenia 3 2 Romania 16 scaled - Ռումինիա - Հայաստան. դիմակայության պատմությունը
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 8 տուր

11 Հոկտեմբեր 2021 - 22:45

1

Ռումինիա

0

Հայաստան

1 - 0 Alexandru Ionut Mitrita - 26`

Այսօր Հայաստանի հավաքականը ԱԱ 2022-ի ընտրական փուլի շրջանակում կհյուրընկալվի Ռումինիայի ընտրանուն: Թիմերն առաջին անգամ չեն հանդիպելու միմյանց:

Հայաստանի ու Ռումինիայի հավաքականները միմյանց դեմ խաղացել են 6 անգամ, որոնցից 4-ում հաղթել են ռումինացիները, 1 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 1 անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել: Ներկայացնում ենք թիմերի դիմակայության պատմությունը:

  • ԱԱ 2006, ընտրական փուլ
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան
  • Նոյեմբերի 17, 2004թ.
  • Հայաստան 1-1 Ռումինիա
  • Գոլերը՝ 0-1՝ Չիպրիան Մարիկա 29՛, 1-1՝ Կարեն Դոխոյան 60՛

Հայաստանի հավաքականի կազմը՝ 

Էդել Ապուլա Էդիմա Բետե, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան, Հարություն Վարդանյան (ա), Ռաֆայել Նազարյան, Համլետ Մխիթարյան, Արմեն Շահգելդյան (Կարեն Ալեքսանյան 81՛), Էդգար Մանուչարյան, Արամ Ոսկանյան (Արման Քարամյան 76՛), Դավիթ Գրիգորյան (Աղվան Մկրտչյան 74՛), Ալեքսանդր Թադևոսյան, մարզիչ՝ Բեռնար Կազոնի:

Հայաստանի հավաքականի ու Ռումինիայի ընտրանու միջև առաջին հանդիպումը կայացավ 2004-ին՝ ԱԱ 2006-ի ընտրական փուլի շրջանակում:

Առաջին խաղը կայացավ Երևանում, ընտրական այդ փուլի 6-րդ տուրում: Առաջին 5 տուրերի ընթացքում միավոր չվաստակած Հայաստանի հավաքականը լուրջ հեռանկարներ չուներ, բայց ցանկացած միավոր ու նույնիսկ խփած գնդակ շատ կարևոր էր մեզ համար:

Ռումինիայի ֆուտբոլիստները հանդիպման առաջին խաղակեսում՝ 29-րդ րոպեին օգտվեցին Հայաստանի հավաքականի պաշտպանության թողած բաց տարածությունից ու կենտրոնով կատարած մեկ փոխանցումով Չիպրիան Մարիկային դուրս բերեցին մեն-մենակ Էդել Բետեի դեմ, որտեղից էլ ռումինացին չվրիպեց: Երկրորդ խաղակեսում, սակայն, Հայաստանի ընտրանին օգտագործեց ստանդարտ խաղարկությունը. անկյունայինի իրացումից հետո ձախ ոտքի գեղեցիկ հարվածով հաշիվը հավասարեցրեց Կարեն Դոխոյանը և առաջին միավորը պարգևեց մեզ այդ ընտրական փուլում:

  • ԱԱ 2006, ընտրական փուլ
  • «Գեորգե Հաջի» մարզադաշտ, Կոնստանցա
  • Հունիսի 8, 2005թ.
  • Ռումինիա 3-0 Հայաստան
  • Գոլերը՝ 1-0՝ Օվիդիու Պետրո 29՛, 2-0՝ Գեորգե Բուկուր 40՛, 3-0՝ Գեորգե Բուկուր 76՛

Հայաստանի հավաքականի կազմը

Ռոման Բերեզովսկի, Եղիշե Մելիքյան, Կարեն Դոխոյան, Սարգիս Հովսեփյան (ա), Ռոմիկ Խաչատրյան, Արա Հակոբյան, Համլետ Մխիթարյան (Դավիթ Գրիգորյան 80՛), Արմեն Շահգելդյան, Էդգար Մանուչարյան (Արման Քարամյան 54՛), Արամ Ոսկանյան (Ռոբերտ Արզումանյան 46՛), Ալեքսանդր Թադևոսյան, մարզիչ՝ Հենկ Վիսման:

Պատասխան հանդիպումը կայացավ 2005-ին Կոնստանցայում, որտեղ Հայաստանի հավաքականը ոչ մի շանս չուներ: Օվիդիու Պետրոյի գոլի և Գեորգե Բուկուրի դուբլի շնորհիվ Ռումինիան 3 անպատասխան գնդակ ուղարկեց Ռոման Բերեզովսկու դարպասը:

Հայաստանի հավաքականն ընտրական այդ փուլն ավարտեց 7 միավորով նախավերջին տեղում՝ հաղթելով Անդորայի ընտրանուն թե՛ սեփական հարկի տակ, թե՛ դրսում:

  • Ընկերական հանդիպում
  • «ԳՊՍ» մարզադաշտ, Նիկոսիա, Կիպրոս
  • Փետրվարի 28, 2006թ.
  • Հայաստան 0-2 Ռումինիա
  • Գոլերը՝ 0-1՝ Վասիլե Մաֆտեյ 74՛, 0-2՝ Ռազվան Կոչիշ 87՛

Հայաստանի հավաքականի կազմը

Ռոման Բերեզովսկի, Ալեքսանդր Թադևոսյան, Սամվել Մելքոնյան, Սարգիս Հովսեփյան (ա), Ռոբերտ Արզումանյան, Վալերի Ալեքսանյան (Լևոն Պաչաջյան 63՛), Արա Հակոբյան (Արթուր Ոսկանյան 85՛), Կարեն Ալեքսանյան, Համլետ Մխիթարյան (Արամ Ոսկանյան 85՛), Աղվան Մկրտչյան, Արամ Հակոբյան (Գալուստ Պետրոսյան 76՛), մարզիչ՝ Հենկ Վիսման:

Հայաստանն ու Ռումինիան միմյանց դեմ հաջորդ հանդիպումն անցկացրին մեկ տարի անց՝ 2006-ի փետրվարին: Այս անգամ խաղն ընկերական էր: Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում կայացած խաղում էլ Հայաստանի հավաքականը լուրջ դիմադրություն ցույց չտվեց Ռումինիային և 0-2 հաշվով զիջեց կարգով ավելի բարձր մրցակցին:

  • ԱԱ 2018, ընտրական փուլ
  • «Հանրապետական» մարզադաշտ, Երևան
  • Հոկտեմբերի 8, 2016թ.
  • Հայաստան 0-5 Ռումինիա
  • Գոլերը՝ 0-1՝ Բոգդան Ստանչիու 4՛ 11մ, 0-2՝ Պոպա 10՛, 0-3՝ Մարին 12՛, 0-4՝ Նիկոլաե Ստանչիու 29՛, 0-5՝ Կիպչիու 60՛

Հայաստանի հավաքականի կազմը.

Արսեն Բեգլարյան, Վարազդատ Հարոյան, Գաել Անդոնյան (Տարոն Ոսկանյան 39՛), Մարկոս Պիզելի (ա), Գոռ Մալաքյան (կարմիր քարտ՝ 3՛), Վարդան Պողոսյան (Կարեն Մուրադյան 33՛), Արտակ Գրիգորյան, Հրայր Մկոյան, Լևոն Հայրապետյան, Դավիթ Մանոյան, Արաս Օզբիլիս (Կամո Հովհաննիսյան 64՛), մարզիչ՝ Վարուժան Սուքիասյան:

2016-ին Հայաստանի և Ռումինիայի հավաքականները կրկին հանդիպեցին աշխարհի առաջնության ընտրական փուլում, բայց մեր հավաքականի համար բավական բարդ ժամանակահատվածում: Ընտրական այդ փուլի երկրորդ փուլն էր, երբ «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ընտրանին ընդունեց Ռումինիային: Հանդիպման մեկնարկն արդեն չափազանց անհաջող էր Վարուժան Սուքիասյանի սաների համար. 4-րդ րոպեին մրցակիցը 11 մետրանոցի իրավունք ստացավ ու անվրեպ իրացրեց այն, Հայաստանի հավաքականն էլ մնաց 10 հոգով՝ Գոռ Մալաքյանը հեռացվեց խաղադաշտից: Առանց Հենրիխ Մխիթարյանի խաղացող Հայաստանի հավաքականը չկարողացավ ուշքի գալ. 10-րդ րոպեին Ռումինիան խփեց 2-րդը, արդեն 12-րդ րոպեին՝ 3-րդը:

Արդյունքում՝ խաղն ավարտվեց ռումինացիների՝ 5-0 հաշվով տարած հաղթանակով:

  • ԱԱ 2018, ընտրական փուլ
  • «Նացիոնալ Արենա» մարզադաշտ, Բուխարեստ
  • Սեպտեմբերի 1, 2017թ.
  • Ռումինիա 1-0 Հայաստան
  • Գոլը՝ Ալեքսանդրիու Մաքսիմ 90+1՛

Հայաստանի հավաքականի կազմը.

Գրիգոր Մելիքսեթյան, Վարազդատ Հարոյան, Տարոն Ոսկանյան (կարմիր քարտ՝ 54՛), Կամո Հովհաննիսյան, Հովհաննես Համբարձումյան, Մարկոս Պիզելի (Սարգիս Ադամյան), Գոռ Մալաքյան (Արտակ Եդիգարյան), Գագիկ Դաղբաշյան, Ռուսլան Կորյան, Դավիթ Մանոյան (Ռուսլան Կորյան), Հենրիխ Մխիթարյան, մարզիչ՝ Արթուր Պետրոսյան:

Թիմերի միջև հաջորդ հանդիպումը կայացավ մեկ տարի անց՝ 2017-ի սեպտեմբերին: Հայաստանի հավաքականի՝ ընտրական այդ փուլի անհաջող մեկնարկի պատճառով մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել. Վարուժան Սուքիասյանին փոխարինել էր Արթուր Պետրոսյանը, որը նոր իմպուլս էր հաղորդել հավաքականին (Հայաստանը հաղթեց Մոնտենեգրոյին, հետո արդեն՝ Ղազախստանին): Այնուամենայնիվ՝ հավաքականի խորքային խնդիրներն ամենևին էլ չէին լուծվել:

Ռումինիայի դեմ խաղում, իհարկե, Հայաստանի հավաքականն ավելի պատշաճ տեսք ուներ, ու միայն խաղավերջում՝ մրցավարի ավելացրած լրացուցիչ ժամանակում Ռումինիան կարողացավ հաղթանակ կորզել 10 հոգով մնացած Հայաստանի հավաքականից:

Մեր ընտրանին այդ ընտրական մրցաշարն ավարտեց 7 միավորով՝ նախավերջին տեղում:

defect Dispreţ uită la TV fotbal romania armenia - myhotelcardplus.com

  • ԱԱ 2022, ընտրական փուլ
  • «Հանրապետական» մարզադաշտ, Բուխարեստ
  • Մարտի 31, 2021թ.
  • Հայաստան 3-2 Ռումինիա
  • Գոլերը՝ Էդուարդ Սպերցիան 56՛, Ալեքսանդրու Սիկալդու 62՛, 72՛, Վարազդատ Հարոյան 87՛, Տիգրան Բարսեղյան 89՛ (11մ)

Հայաստանի հավաքականի կազմը.

Դավիդ Յուրչենկո, Հովհաննես Համբարձումյան, Անդրե Կալիզիր, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Տիգրան Բարսեղյան (Սոլոմոն Ուդո), Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան (Էդուարդ Սպերցյան), Խորեն Բայրամյան, Ալեքսանդր Կարապետյան (Ժիրայր Շաղոյան), Նորբերտո Բրիասկո Բալեկյան

Հայաստանի հավաքականի համար Ռումինիայի հետ դիմակայության պատմության ամենադրական արդյունքը գրանցվեց թիմերի միջև կայացած վերջին խաղում՝ ԱԱ ընթացիկ ընտրական փուլի 3-րդ փուլում:

Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն ընտրական այս փուլը սկսեց ֆանտաստիկ՝ առաջին 2 խաղում հաղթելով Լիխտենշտեյնին ու Իսլանդիային: Հաղթանակներից ոգևորված մեր ընտրանին խաղին մոտեցել էր սեփական ուժերի հանդեպ մեծ հավատով:

Առաջին խաղակեսը հիմնականում անցնում էր ռումինացիների վտանգավոր գրոհներով, բայց Կապառոսի սաները կարողացան դիմադրել դրանց: Երկրորդ խաղակեսում գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած երիտասարդ Էդուարդ Սպերցյանը, որի հարվածից հետո անդրադարձ տեղի ունեցավ ու գնդակը հայտնվեց դարպասում: Սակայն Ռումինիայի հավաքականն առաջիկա 15 րոպեների ընթացքում կարողացավ ոչ միայն հավասարեցնել խաղի հաշիվը, այլ նաև առաջ անցնել. 2 գոլն էլ խփեց Ալեքսանդրու Սիկալդուն:

Խաղավերջում Հայաստանի հավաքականը նետվեց գրոհների: Նախ՝ Հաշիվը հավասարեցրեց Վարազդատ Հարոյանը, իսկ հետո արդեն Սպերցյանը վաստակեց 11 մետրանոցի իրավունք, որն էլ հստակ իրացրեց Տիգրան Բարսեղյանը: Հայաստանի հավաքականը գրանցեց իր պատմության լավագույն մեկնարկը ընտրական փուլերում:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա