Logo

Ռունին աջակցել է Սուլշերին ու քննադատել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.11.2021ՍՊՈՐՏ
Ռունին աջակցել է Սուլշերին ու քննադատել Մանչեսթեր Յունայթեդի ֆուտբոլիստներին - Ռունին աջակցել է Սուլշերին ու քննադատել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներին

«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» տեղի ունեցող փոփոխություններին:

Հիշեցնենք, որ մանկունիական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է Ուլե Գունար Սուլշերը:

«Կարծում եմ՝ Սուլշերը լավ աշխատանք կատարեց՝ թիմին վերադարձնելով կայունությունը: Ակնհայտ է, սակայն, որ լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ՝ կկորցնես աշխատանքդ, եթե արդյունք չապահովես:

Իսկապես շատ եմ ցավում Ուլեի համար, բայց վստահ եմ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հաջողությամբ կզարգանա ու կգտնի համապատասխան մարզիչ: Շատ տխրեցի՝ դիտելով «Ուոթֆորդի» դեմ խաղը. մարզիչը կարող է հրահանգներ տալ, ամեն ինչ պատմել, բայց որոշ ֆուտբոլիստների ցուցադրած ելույթն արդարացում ուղղակի չունի: Անընդունելի է, որ խաղացողները կորցնում են գնդակը, ձեռքերը թափահարում՝ մեղադրելով միմյանց:

Ես շատ կբարկանայի, եթե իմ թիմում նման բան լիներ: «Մանչեսթեր Յունայթեդն» աշխարհի մեծագույն ակումբներից է, այստեղ խաղալն արտոնություն է:

Ես կարծում եմ՝ թիմի ֆուտբոլիստներն ավելին պետք է անեն: Ես չեմ խոսում Չեմպիոնների լիգայի կամ Պրեմիեր լիգայի հաղթող դառնալու մասին, բայց նրանք պետք է երկրպագուներին ցույց տան, թե որքան կարևոր է ակումբն իրենց համար»,- talkSPORT-ը մեջբերում է Ռունիի խոսքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա