Logo

Ռունի․ «Չէի կարծում, որ Քեյնն այսքան արագ կգերազանցի ռեկորդս» (ֆոտո)

12:58 / 24.03.2023ՍՊՈՐՏ
null

Ամերիկյան «Դի Սի Յունայթեդի» գլխավոր մարզիչ, «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հարձակվող Ուեյն Ռունին Լոնդոնի «Տոտենհեմի» ավագ Հարի Քեյնին շնորհավորել է Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու առթիվ։ Իտալացիների դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի մեկնարկային տուրի խաղում (2-1) Անգլիայի հավաքականի ավագը դիպուկ էր իրացրել 11-մետրանոց հարվածը՝ խփելով 54-րդ գոլն ազգային թիմում։

«Շնորհավորում եմ Հարիին Անգլիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն դառնալու առթիվ։ Գիտեի, որ նա շատ ժամանակ է ունենալու դրա համար, սակայն չէր կարծում, որ այսքան արագ կհասնի ռեկորդին։ Հրաշալի տղա, անհավանական գոլահար ու Անգլիայի լեգենդ»,- սոցցանցերում գրել է Ռունին, որը 2003-2018-ին Անգլիայի հավաքականում անցկացրել է 120 հանդիպում ու խփել 53 գոլ։

Հիշեցնենք, որ 29-ամյա հարձակվող Հարի Քեյնը 2015 թվականից է խաղում Անգլիայի հավաքականում, որի կազմում անցկացրել է 81 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա