Logo

Ռուս թենիսիստներին կթույլատրեն մասնակցել «Ուիմբլդոնին»

12:02 / 05.03.2023ՍՊՈՐՏ
null

Լաուն թենիսի բրիտանական ասոցիացիան (LTA) կչեղարկի ռուս և բելառուս մարզիկների՝ Մեծ Բրիտանիայի տարածքում մրցաշարերի մասնակցելու արգելքը, հայտնում է The Daily Telegraph-ը:

Որոշումը կտարածվի նաև «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» վրա:

Հնարավոր է՝ այդ երկրի ներկայացուցիչները փաստաթուղթ ստորագրեն, որով համաձայնում են ոչ մի կերպ չաջակցել Ռուսաստանի՝ Ուկրաինայում վարած քաղաքականությանը: Այս տեղեկությունը հաստատել է նաև հայտնի լրագրող Ջոն Վերթհեյմը:

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2023»-ը կկայանա հուլիսի 3-16-ը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա