Logo

Ռուսաստանի հավաքականն Ասիայում կմասնակցի մրցաշարի

14:41 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջին առաջնությանը։ Այդ մասին «Матч ТВ»-ի հետ զրույցում հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։

«Ռուսաստանի հավաքականը կմասնակցի Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի (CAFA) առաջին առաջնությանը՝ տղամարդկանց ազգային հավաքականների մասնակցությամբ։ Մրցաշարը կանցկացվի այս տարվա հունիսի 9-21-ը»,- հայտնել է Տաջիկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարը։

Կենտրոնական Ասիայի ֆուտբոլային ասոցիացիայի բոլոր 6 անդամները՝ Տաջիկստանը, Իրանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Աֆղանստանը, հաստատել են իրենց մասնակցությունը մրցաշարին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ազգային հավաքականը մեկ տարուց ավելի զրկված է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերին մասնակցելու իրավունքից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա