Logo

Անգլիայի հավաքականի նախկին մարզիչը գլխավորեց «Քրիսթալ Փելասը»

14:33 / 21.03.2023ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Անգլիացի հանրահայտ մարզիչ Ռոյ Հոջսոնը երկրորդ անգամ գլխավորել է «Քրիսթալ Փելասը», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 

75-ամյա մասնագետի պայմանագիրը հարավլոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Նա փոխարինել է օրեր առաջ պաշտոնանկ արված ֆրանսիացի Պատրիկ Վիեյրային, որը 2021 թվականից էր գլխավորում «Քրիսթալ Փելասը»։

Հիշեցնենք, որ Ռոյ Հոջսոնը «Քրիսթալ Փելասը» մարզել է նաև 2017-2021-ին: 2012-2016-ին նա գլխավորել է նաև Անգլիայի ազգային հավաքականը։

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Քրիսթալ Փելասը» 28 խաղից հետո 27 միավորով 12-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա