Logo

«Սա էր պակաս». «Ռեալն» առանցքային 2 ֆուտբոլիստի կորուստ ունի «Վալենսիայի» հետ խաղից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.01.2018ՍՊՈՐՏ
2500336h688 - «Սա էր պակաս». «Ռեալն» առանցքային 2 ֆուտբոլիստի կորուստ ունի «Վալենսիայի» հետ խաղից առաջ

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո շարք էր վերադարձել այս շաբաթ, կրկին հայտնվել է ակումբի հիվանդասենյակում: Ինչպես հաղորդում է Marca-ն, իսպանացու մոտ եղել է վնասվածքի կրկնություն, և նա բաց կթողնի մոտ 2 շաբաթ:

Բացի այդ, Զինեդին Զիդանն Իսպանիայի Լա Լիգայի 21-րդ տուրում «Վալենսիայի» հետ առաջիկա խաղից առաջ չի կարող հույսեր կապել նաև կիսապաշտպան Իսկոյի հետ: Վերջինս ձախ ազդրի վնասվածք է ստացել մարզման ժամանակ ու խաղադաշտից դուրս կմնա մոտ մեկ շաբաթով:

Վնասվածքների պատճառով «Ռեալին» չեն օգնի նաև Դանի Սեբալյոսը և Խեսուս Վալյեխոն, փոխարենը հանդիպմանը կկարողանա մասնակցել ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ում մասնակցությունը հարցականի տակ էր:

Թոփ-5 ֆուտբոլային հանդիպում, որ պետք է դիտել հանգստյան օրերին (հունվարի 27-28)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա