Logo

SADA CUP. Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տոնեց ԱՄՆ-ի թիմի նկատմամբ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:42 / 23.06.2022Բասկետբոլ
null

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի հավաքականի և ԱՄՆ-ի թիմի մրցավեճով մեկնարկեց բասկետբոլի տղամարդկանց SADA CUP միջազգային մրցաշարի անդրանիկ խաղարկությունը, որին մասնակցում են 4 թիմեր։

Դիտարժան պայքարում Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ 94:59 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ (MVP) ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը, որը Հայաստանի հավաքականի կազմում վաստակեց 33 միավոր, 5 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 11 արդյունավետ փոխանցում

Հաջորդ խաղում Հայաստանի թիմը կմրցի իրանցիների դեմ: Հանդիպումը կայանալու է հունիսի 25-ին՝ ժամը 19:00-ին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրան – Սիրիա խաղը հետաձգվել է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա