Logo

SADA CUP. Հայաստանը պարտվեց վերջին խաղում, հաղթող դարձավ Իրանի հավաքականը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:16 / 26.06.2022Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված SADA CUP միջազգային մրցաշարում իր վերջին՝ 3-րդ խաղում 57-59 հաշվով պարտվեց Սիրիայի ընտրանուն:

Այս պարտության արդյունքում մրցաշարի անդրանիկ խաղարկության հաղթող դարձավ Իրանի ընտրանին:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Ռեքս Քալամյանի գլխավորած Հայաստանի հավաքականը հաղթել էր ԱՄՆ-ի թիմին (94:59), իսկ երկրորդ խաղում՝ Իրանի հավաքականին (77:73):

Շուտով Հայաստանի հավաքականը կմեկնի Մալթա՝ մասնակցելու հունիսի 28-ից հուլիսի 3-ը կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա