Logo

Սադիո Մանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:18 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Sadio Mane-Bavaria

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն մարզական կարիերան կշարունակի «Բավարիայում»՝ հաստատում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

Սենեգալցի հարձակվողը և գերմանական ակումբը կնքել են 3 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

«Սադիո Մանեն համաշխարհային աստղ է, որն ընդգծում է «Բավարիայի» ու Բունդեսլիգայի գրավչությունը: Հենց այսպիսի յուրահատուկ ֆուտբոլիստների համար են երկրպագուներն այցելում մարզադաշտ»,- ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ասել է «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես Մյունխենի «Բավարիայի» հետ եմ: Մենք երկար ենք բանակցել, բայց հենց սկզբից էլ զգացել եմ ակումբի մեծ հետաքրքրությունը: Հենց սկզբից էլ կասկած չունեի՝ այս մարտահրավերն ընդունելու ճիշտ ժամանակն է: Հետևել եմ «Բավարիայի» բազմաթիվ խաղերի, ինձ շատ է դուր գալիս այս ակումբը»,- ասել է Մանեն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա