Logo

Մանե. «Աֆրիկացիներին անտեսում են «Ոսկե գնդակի» պայքարում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:31 / 27.05.2022ՍՊՈՐՏ
Sadio Mane

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն կարծում է, որ աֆրիկացի ֆուտբոլիստներն անարդարացիորեն անտեսվում են «Ոսկե գնդակի» պայքարում:

«Այո՛, աֆրիկացիներին անտեսում են «Ոսկե գնդակի» պայքարում: Տխուր է. Ջորջ Վեայից հետո ոչ մի աֆրիկացի խաղացող չի ստացել «Ոսկե գնդակը»: Սա միանշանակ հիասթափեցնող է:

Աֆրիկայի ազգերի գավաթն ինձ համար ամենակարևոր մրցաշարերից է: Այն ամենամեծ տիտղոսն է, որ նվաճել եմ իմ կյանքում։ «Լիվերպուլի» հետ ես կանեմ ամեն ինչ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում հաղթելու համար, իսկ հետո կտեսնենք, թե ինչ կլինի:

Ես, ինչպես նաև թիմը, մրցաշրջանի սկզբից նպատակ ունեինք նվաճելու բոլոր գավաթները։ Մենք արդեն 2 գավաթ նվաճել ենք:

Չեմպիոնների լիգայում հաղթելն առանձնահատուկ կլինի, ուստի մենք կենտրոնացած ենք դրա վրա: Ինձ համար ավելի յուրահատուկ կլիներ նվաճել «Ոսկե գնդակը»: Ես կլինեի աշխարհի ամենաերջանիկ ֆուտբոլիստը»,- Մանեի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

«Լիվերպուլը» 2021/2022 մրցաշրջանում նվաճել է Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը, իսկ ԱՊԼ-ում զբաղեցրել 2-րդ տեղը: Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ» - «Ռեալ» եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա Փարիզի «Ստադ դը Ֆրանս» մարզադաշտում (մայիսի 28):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա