Logo

Կաբո Վերդեի հետ խաղում գլխի վնասվածք ստացած Սադիո Մանեի ինքնազգացողությունը լավ է

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:48 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Սադիո Մանե

Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի ազգային հավաքականի հարձակվող Սադիո Մանեն Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումից հետո հիվանդանոց է տեղափոխվել։ Նա գլխի վնասվածք է ստացել խաղային դրվագներից մեկում Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահին բախվելու արդյունքում։ Մարզիկն արդեն տեղեկացրել է, որ ինքնազգացողության վերաբերյալ խնդիրներ չունի։

Այդ դրվագում մրցավարը, արձանագրելով կանոնների խախտում, անմիջապես կարմիր քարտ է ցույց տվել դարպասապահ Ժոզիմար Վոզինիային։ Դարպասապահի հեռացումից 9 րոպե անց Մանեն բացել է հաշիվը, իսկ 70-րդ րոպեին Մանեն փոխարինվել է՝ չկարողանալով շարունակել հանդիպումը։ Wiwsport-ի հաղորդմամբ՝ խաղից հետո 29-ամյա մարզիկը տեղափոխվել է հիվանդանոց։ Նրա մոտ լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։

«Սենեգալն ընդդեմ Կաբո Վերդեի՝ խաղադաշտում և հիվանդանոցում։ Ինձ հետ ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ բոլորին աջակցության համար»,- գրել է Մանեն Ինստագրամի «սթորիզ» բաժնում՝ հրապարակմանը կցելով Կաբո Վերդեի դարպասապահ Ժոզիմար Վոզինիայի հետ համատեղ լուսանկարը։

Սենեգալի հավաքականը, հաղթելով 2։0 հաշվով, անցել է քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մալի-Հասարակածային Գվինեա զույգի հաղթողի հետ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա