Logo

Մանեն՝ «Լիվերպուլի» երկրպագուներին. «Դուք միշտ իմ կողքին եք եղել՝ թե՛ լավ, թե՛ վատ պահերին»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:58 / 22.06.2022ՍՊՈՐՏ
Sadio MAne-Liverpul

«Բավարիայի» նորեկ Սադիո Մանեն հրաժեշտ է տվել «Լիվերպուլի» երկրպագուներին։ Սենեգալցին անգլիական ակումբի գույները պաշտպանել է 6 տարի:

«Ողջու՛յն, հարգելի՛ երկրպագուներ,

Ինձ համար դժվար է բառեր գտնել այս պահին. ես ուղղակի ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել ձեզ, ինձ համար հաճելի էր լինել այն հաջողության մի փոքր մասը, որը մենք ունեցել ենք վերջին 6 տարվա ընթացքում:

Դուք միշտ իմ կողքին եք եղել՝ թե՛ լավ, թե՛ վատ պահերին։ Ես դա երբեք չեմ մոռանա։ Կրկին շնորհակալություն:

«You never walk alone»,- գրել է սենեգալցին իր ինստագրամյան էջում:

Սադիո Մանեն՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա