Logo

Սադիո Մանեն ժամանել է Մյունխեն (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:23 / 21.06.2022ՍՊՈՐՏ
Sadio Mané

Անգլիական «Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի վինգեր Սադիո Մանեն ժամանել է Մյունխեն՝ բուժզննում անցնելու և «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու համար՝ տեղեկացնում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

30-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կկնքի գերմանական ակումբի հետ: Մանեի շնորհանդեսն «Ալյանց Արենայում» տեղի կունենա վաղը:

Մանեն 2016 թվականից է խաղում «Լիվերպուլում»: Անգլիական թիմի հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա