Logo

Սադիո Մանեն՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 08.01.2020ՍՊՈՐՏ
1132599513 768x512 - Սադիո Մանեն՝ Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:05

-

-

«Լիվերպուլի» և Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է Աֆրիկայի 2019 թվականի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) թվիթերյան պաշտոնական էջը:

Սենեգալցին մրցանակի համար պայքարում գերազանցել է «Լիվերպուլի» ու Եգիպտոսի հավաքականի հարձակվող Մոհամեդ Սալահին և «Մանչեսթեր Սիթիի» ու Ալժիրի ընտրանու հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզին: Պարգևը վերջին 2 տարիներին բաժին էր հասել Սալահին:

Մանեն մերսիսայդյան թիմում հանդես է գալիս 2016 թվականից սկսած: Նա 2018/19թթ․ մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը եզրափակիչում 2-0 հաշվով առավելության է հասել «Տոտենհեմի» նկատմամբ: Ֆուտբոլիստը Սենեգալի հավաքականի կազմում ելույթ է ունենում 2012 թվականից սկսած: Մանեն իր երկրի ազգային ընտրանու կազմում հասել է 2019 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ նրա թիմը պարտվել է Ալժիրի հավաքականին (0-1):

Հավելենք, որ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» պաշտպան Աչրաֆ Հակիմին, որը ներկայումս վարձավճարով խաղում է Դորտմունդի «Բորուսիայում»: Այս անվանակարգում հաղթող դառնալուն հավակնում էր նաև 2 նիգերիացի՝ «Վիլյառեալի» հարձակողական ոճի կիսապաշտպան Սամուել Չուկվուեզեն ու «Լիլի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը:

Վիեյրա․ «Անարդար է, որ Մանեն ընդամենը 4-րդ տեղն է գրավել «Ոսկե գնդակի» քվեարկությունում»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա