Logo

Մարկոն չի հավատում, որ Սայնսն այս տարի կպայքարի Ֆ-1-ի տիտղոսի համար

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:31 / 31.03.2022Ֆորմուլա 1
Կառլոս Սայնս-  Հելմուտ Մարկո

«Ֆորմուլա-1» ավտոարշավի «Ռեդ Բուլ» թիմի մարզական խորհրդատու Հելմուտ Մարկոն կարծում է, որ «Ֆերարիի» արշավորդ Կառլոս Սայնսն այս մրցաշրջանում չի կարողանա միջամտել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար պայքարին։

Նրա խոսքով՝ հիմնական մրցավեճը ծավալվելու է «Ֆերարիի» և «Ռեդ Բուլի» առաջատարներ Շառլ Լեկլերի և Մաքս Ֆերստապենի միջև։

«Անցյալ տարի Սայնսը հաղթեց Լեկլերին, բայց հիմա վերջինս հրաշալի մարզավիճակում է։ Դա նշանակում է, որ չենք կարող որևէ աջակցություն ակնկալել Սայնսից։ Կլինի նույն իրավիճակը, ինչպես մեզ մոտ է, երբ թիմում կա ընդգծված առաջատար»,- Motorsport-Total-ի հաղորդմամբ՝ ասել է Մարկոն։

«Ֆորմուլա-1»-ի՝ այս տարվա մեկնարկային երկու փուլերում Սայնսը գրավել է համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը՝ մեկ աստիճան ցածր դասվելով Լեկլերից։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա