Logo

Սալահն ու «Լիվերպուլը» նոր՝ երկարաժամկետ պայմանագիր են կնքել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
19:07 / 01.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

«Լիվերպուլը» երկարաձգել է պայմանագրի ժամկետը թիմի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ՝ հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որի վերաբերյալ այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն:

Մերսիսայդյան ակումբում անցկացրած 5 տարում եգիպտացին մասնակցել է 254 հանդիպման, խփել 156 գոլ: 

«Հիանալի զգացողություններ ունեմ: Հրաշալի օր է բոլորիս համար: Որոշ ժամանակ է պահանջվում նոր պայմանագրի համար, բայց հիմա ամեն ինչ արված է, այնպես որ պետք է կենտրոնանալ հաջորդի վրա:

Կարծում եմ՝ ակնհայտ է, որ վերջին 5-6 տարիներին թիմը միայն զարգանում է: Նախորդ մրցաշրջանում մոտ էինք 4 տիտղոսի: Ավա՜ղ, կարողացանք նվաճել միայն երկուսը:

Կարծում եմ՝ հրաշալի մարզավիճակում ենք ու կարող ենք պայքարել՝ բոլոր տիտղոսները նվաճելու համար: Մենք նաև նոր ձեռքբերումներ ունենք: Հարկավոր է միմիայն շարունակել տքնաջան աշխատանքը»,- ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ասել է Սալահը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա