Logo

Սալահը՝ ԱՊԼ-ի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:08 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Մոհամեդ Սալահ-լավագույն ֆուտբոլիստ

Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան ընտրել է Պրեմիեր լիգայի 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստին:

Ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը:

Մո Սալահն այս մրցանակը նվաճել էր նաև 2017/2018 մրցաշրջանում: 29-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ի ավարտված մրցաշրջանում խփած 23 գոլով լավագույն ռմբարկուի կոչումը կիսել էր «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Հյոն Մին Սոնի հետ: Սալահը դարձել էր նաև առաջնության լավագույն ասիստենտ (13 գոլային փոխանցում):

Եգիպտացի ռմբարկուն մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել նաև լրագրողների և երկրպագուների վարկածով:

ԱՊԼ-ի 2021/2022 մրցաշրջանում «Լիվերպուլն» զբաղեցրել է 2-րդ տեղը: Սալահի՝ «Լիվերպուլի» հետ պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա