Logo

Սալահ. «Ուրախ եմ, որ շարունակելու եմ տիտղոսներ նվաճել ակումբի հետ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:07 / 01.07.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է ակումբի հետ նոր պայմանագիր կնքելը։

«Ես ինձ հիանալի եմ զգում։ Ուրախ եմ, որ շարունակելու եմ տիտղոսներ նվաճել ակումբի հետ։ Սա բոլորիս համար երջանիկ օր է։ Այս մրցաշրջանում մենք մոտ էինք 4 տիտղոս նվաճելուն, բայց, ցավոք, վերջին ամսում երկու տիտղոս պարտվեցինք։

Ըստ իս, մենք հիանալի մարզավիճակում ենք, ունենք նորեկներ։ Պետք է շարունակենք քրտնաջան աշխատել ու պահպանել դրական տրամադրվածությունը»,- Սալահի խոսքն է հաղորդում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա