Logo

Սալահը պատասխանել է՝ արդյոք կկարողանա՞ մասնակցել «Ռեալի» դեմ խաղին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:36 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

Անգլիայի գավաթի եզրափակիչի 33-րդ րոպեին խաղադաշտը վնասվածքի պատճառով լքել էր «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը:

Հանդիպումից հետո The Telegraph-ի լրագրողը եգիպտացուն հարցրել է՝ արդյոք նա կկարողանա՞ մասնակցել Չեմպիոնների լիգայի եզրափակիչին.

«Իհարկե»,- պատասխանել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում վնասվածք էր ստացել նաև պաշտպան Վիրջիլ վան Դեյկը: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնպես վստահ է, որ ֆուտբոլիստները պատրաստ կլինեն «Ռեալի» դեմ խաղին:

«Չեմ զարմանա, եթե Սալահն ու Վան Դեյկը ներկայանան կիրակնօրյա մարզմանը»,- ասել է գերմանացի մասնագետը հետխաղյա ասուլիսին:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլ» - «Ռեալ» հանդիպումը կայանալու է մայիսի 28-ին Փարիզում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա