Logo

Սալահը՝ ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:19 / 01.07.2022ՍՊՈՐՏ
null

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը դարձել է Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ հաղորդում է Daily Mail-ը։

Անգլիական ակումբն այսօր հայտարարել էր եգիպտացու հետ նոր պայմանագիր կնքելու մասին։ Նոր պայմանագրով ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի շաբաթական 400 հազար ֆունտ՝ ամենաբարձր աշխատավարձի չափն ԱՊԼ-ի աստղային ֆուտբոլիստների շրջանում։

Transfermarkt-ն 90 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։ Եգիպտացին «Լիվերպուլ» է տեղափոխվել 2017 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա