Logo

Սալահը՝ 2 գրանդ ակումբի թիրախում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:23 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Mohamed Salah-2022

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտնվել է «Յուվենտուսի» և ՊՍԺ-ի տրանսֆերային թիրախում՝ հայտնում են Football Italia-ն և The Telegraph-ը։

Իտալական աղբյուրի հաղորդմամբ՝ թուրինյան գրանդն առաջիկա ամռանը կփորձի ձեռք բերել եգիպտացի հարձակվողի տրանսֆերային իրավունքը: Բրիտանական պարբերականն էլ նշում է, որ Սալահը ցանկանում է տեղափոխվել փարիզյան ակումբ:

29-ամյա հարձակվողի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը, առայժմ կողմերը համաձայնության չեն եկել նոր պայմանագրի հարցում։ 

Մոհամեդ Սալահն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 30 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։

Սալահը նախկինում խաղացել է Իտալիայում, որտեղ պաշտպանել է «Ֆիորենտինայի» և «Ռոմայի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա