Logo

Սալահը՝ ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» հավակնությունների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:41 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Սալահ-2022

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Վիլյառեալի» դեմ առաջին խաղից առաջ խոսել է ընթացիկ մրցաշրջանում իրենց հավակնությունների մասին:

Սալահն ասել է, որ ցանկանում է կրկին զգալ այն ուրախությունը, որ ապրել է Չեմպիոնների լիգայում առաջին հաղթանակից հետո:

«Անհավանական էր։ Տպավորությունները, երբ մենք ավտոբուսով գավաթով շրջում էինք քաղաքում, զարմանալի էին: Պանդեմիայի պատճառով հնարավոր չեղավ դա անել Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո , բայց ես ցանկանում եմ նորից հաղթել այս 2 մրցաշարում»,- Սալահի խոսքն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծաառայությունը:

Վերջին անգամ «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2019 թվականին, երբ Յուրգեն Կլոպի թիմը եզրափակիչում 2:0 հաշվով հաղթել է Լոնդոնի «Տոտենհեմին»։

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին։ 

ԱՊԼ-ում «Լիվերպուլը» 79 միավորով 2-րդն է, 1 միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա