Logo

Սալահը վնասվածքով է խաղացել Չեմպիոնների լիգայի եզրափակիչում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:30 / 18.06.2022ՍՊՈՐՏ
null

Եգիպտոսի ազգային հավաքականի բժիշկ Մոհամեդ Աբու Էլ Էլան խոսել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի վնասվածքի մասին։

«Սալահը վնասվածք ստացել էր Անգլիայի գավաթի եզրափակիչում։ Ավելի ուշ նա մասնակցել էր «Վուլվզի» դեմ խաղին ու Չեմպիոնների լիգայի եզրափակիչին... Եվ այս ամենը՝ 14 օրում։

Մենք նայել ենք վիճակագրությունը. Մոհամեդն այս մրցաշրջանում ամենաշատ խաղաժամանակ ստացած երկրորդ ֆուտբոլիստն է։ Երբ նա եկավ հավաքական, «Լիվերպուլը» հայտնեց, որ նա ցավեր ունի, ու մենք պետք է ռենտգեն անենք»,- բժշկի խոսքն է հաղորդում Goal-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա