Logo

Սալահը խոստովանել է՝ որ թիմի դեմ է ցանկանում խաղալ ՉԼ-ի եզրափակիչում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:08 / 04.05.2022ՍՊՈՐՏ
Muhamed Salah

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալի» նկատմամբ տոնած հաղթանակը (3:2, ընդհանուր՝ 5-2): Նա նաև խոստովանել է, որ մրցաշարի եզրափակիչում ցանկանում է խաղալ «Ռեալի» դեմ:

«Հրաշալի է, որ մենք նորից դուրս եկանք եզրափակիչ: Հինգ տարվա ընթացքում 3-րդ եզրափակիչն անհավանական ձեռքբերում է: Հանգստյան օրերին կարևոր խաղ ունենք («Տոտենհեմի» դեմ-խմբ.): Վաղը նոր օր է, և ամեն ինչ կսկսվի զրոյից։ Եկեք այսօր տոնենք հաղթանակը: Մենք պետք է ուրախանանք մեր հաջողությամբ։ Վաղը կսկսենք նախապատրաստվել հաջորդ հանդիպումներին։

Ցանկանում եմ եզրափակիչում խաղալ «Ռեալի» դեմ: «Սիթին» շատ բարդ մրցակից է։ Այս մրցաշրջանում մենք մի քանի անգամ խաղացել ենք նրանց հետ, բայց անձամբ կցանկանայի խաղալ Մադրիդի «Ռեալի» դեմ և վրեժխնդիր լինել նախորդ եզրափակիչում կրած պարտության համար»,- Սալահի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք՝ 2018 թվականին կայացած եզրափակիչ խաղի մեկնարկում Սալահը վնասվածքի պատճառով փոխարինվել էր, իսկ անգլիական թիմը պարտվել էր 1:3 հաշվով:

«Ռեալ» - «Մանչեսթեր Սիթի» կիսաեզրափակիչ դիմակայության առաջին խաղում անգլիական գրանդը հաղթել է 4:3 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա այսօր: Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա