Logo

«Բավարիայի» մարզական տնօրենը կարևոր հայտարարություն է արել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:30 / 24.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը հայտնել է, որ գերմանական ակումբը չի պատրաստվում վաճառել Ռոբերտ Լևանդովսկիի տրանսֆերային իրավունքը։

«Չենք վաճառի Լևանդովսկիին, եթե «Բարսելոնան» 40-50 մլն եվրո առաջարկի։ Դա նշանակում է, որ հաջորդ մրցաշրջանում նա մնում է «Բավարիայում»։ Նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2023 թվականը»,- Սալիհամիջիչի խոսքն է հաղորդում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» լրջորեն դիտարկում է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ լեհ ֆուտբոլիստով համալրվելու տարբերակը։ 33-ամյա Լևանդովսկին գերմանական ակումբ է տեղափոխվել 2014 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին 43 խաղում խփել է 48 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա