Logo

Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը»

Հեղինակ
melaniesargsian
00:00 / 27.11.2017Արվեստանոց
the persistence of memory - Սալվադոր Դալիի «Հիշողության հարատևությունը»

Իսպանացի սյուրռեալիստ Սալվադոր Դալին աշխարհի ամենահանելուկային նկարիչներից մեկն է: Նա հայտնի էր իր տարօրինակ, անհասկանալի ու անսովոր պատկերներով, որոնցից ամենահայտնին է «Հիշողության հարատևությունը»: Այս պատկերը հաճախ անվանում են նաև «Ժամացույցներ» ու դասում սյուրռեալիզմի ամենատպավորիչ գործերի շարքում: Բայց ո՞րն է Դալիի այս գործի իմաստը. ի՞նչ է նշանակում այն ու ինչպես է ծագել հալվող ժամացույցների գաղափարը:

Շատ արվեստաբաններ պնդում են, որ  «Հիշողության հարատևությունը» պատկերում է երազային վիճակը. այսինքն այն ժամանակը, երբ մենք երազ ենք տեսնում: Երբևէ արթնացե՞լ եք ու մտածել, որ դեռ գիշեր է, սակայն պատուհանից դուրս եք նայել ու տեսել, որ արդեն առավոտ է: Սա ժամանակի մեջ չկողմնորոշվելու արդյունքն է: Իրական կյանքում մեզ համար հաճախ հեշտ է ժամանակը «զգալը», սակայն երազում ամեն ինչ այլ է: Այս տեսալկետի կողմնակիցները կարծում են, որ Դալին հենց սա էլ ուզում էր ցույց տալ իր այս գործում. ժամանակը երազում ոչ մի ուժ չունի, այստեղ այն պարզապես «հալչում» է:

Որոշներն էլ կարծում են, որ նկարը ոգեշնչել է Էյնշտեյնի՝ հարաբերականության մասին տեսությունը: Չնայած երբ Դալիին հարցրել են՝ արդյո՞ք նկարը կապ ունի դրա հետ, նա հերքել է այս տեսակետը՝ պատասխանելով, որ նկարի միտքը ծագել է երբ նայում էր Camembert պանրին՝ արևի տակ հալչելիս: Հնարավո՞ր է արդյոք, որ նկարիչը կատակել է սյուրռեալիստ արվեստագետին հատուկ հումորով:

Այնուամենայնիվ, գուշակել, թե որն է այս նկարի իմաստը՝ դժվար է: Գուցե՞ այն այս երկու տեսակետների միաձուլումն է… գուցե՞ միանգամայն այլ բան է նշանակում:  Վերջ ի վերջո, ինչպես ասել է արվեստագետ Ռոբերտ Ռադֆորդը, Դալին մի անգամ նշել է, որ հասարակությունը կարող է հանգիստ ընդունել փաստը, որ դժվարանում է այս աշխատանքը վերլուծելու հարցում, քանի որ նկարիչն ինքը չգիտի, թե ինչ է ուզում ասել «Հիշողության հարատևությամբ»:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա